Պորոշենկոն հայտարարել է Roshen կոնցեռնի հնարավոր վաճառքի մասին. Bild
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է այն մասին, որ մոտ ապագայում հնարավոր է Roshen հրուշակեղենի կոնցեռնի վաճառքը: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Bild գերմանական թերթին։
Պորոշենկոյի խոսքով՝ այժմ Roshen-ի վաճառքի հարցով «կոնկրետ բանակցություններ» են տարվում խոշոր ներդրումային բանկի հետ։
«Ես համոզված եմ, որ շուտով մենք կկարողանանք պայմանագիր կնքել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Bild թերթին տված հարցազրույցում Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է զարգացման ամենավատ սցենարների:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում