G20 գագաթնաժողովը կհիշվի Պուտինի «հանկարծակի» հեռանալով. The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ G20 գագաթնաժողովը կհիշեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «անսպասելի» հեռանալով: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը հեռացել է Ավստրալիայից, որտեղ մասնակցել է G20 գագաթաժողովին։ Երկրի ղեկավարը գագաթաժողովի աշխատանքն անվանել է «կառուցողական», իսկ ավստրալական ղեկավարությանը գովել է այն լավ կազմակերպելու համար։ Իր շտապ հեռանալը Պուտինը բացատրել է գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ և քնելու անհրաժեշտությամբ։
Ըստ բրիտանական պարբերականի` եթե Արևմուտքի նպատակն այն է, որ ռուս առաջնորդը «մեկուսացված» թվա միջազգային ասպարեզում, և որ դա նվազեցնի նրա հեղինակությունը հայրենիքում, ապա դա չի գործում։ Ազգը, որը վերապրել է Ստալինգրադը և գրեթե կեսդարյա տնտեսական մեկուսացում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դժվար թե «առաջինը թարթի» Արևմուտքի հետ ներկայիս հակասություններում։
Պուտինի հեղինակության վարկանիշը Ռուսաստանում դեռևս երբեք այսքան բարձր չի եղել. նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում