2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները ֆինանսավորել է Սաուդյան իշխանը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ենթադրվում է, որ Սաուդյան արքայական ընտանիքի անդամը ներգրավված է եղել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը`հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Նման հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես եկավ Ֆրանսիայի 46-ամյա Զաքարիայի Մուսսաուի անունով քաղաքացին, որը Կոլորադոյի նահանգում դատապարտված է ցմահ ազատազրկման`այդ հարձակումներին մասնակցելու համար:
Սեպտեմբերին, Մուսսաուին Օքլահոմա նահանգի դատարան նամակ է ուղարկել, որտեղ նա հայտարարել է, որ իր ուսուցումը Նորման քաղաքի ամառային դպրոցում վճարել է ոմն Սաուդյան իշխանը: Հովանավորի անունը բանտարկյալը չի ասել, սակայն հայտնել է, որ անձամբ հանդիպել է նրա հետ:
Մուսսաուի խոսքով`Սաուդյան արքայական ընտանիքի անդամը, ենթադրաբար, ֆինանսավորել է ոչ միայն իր ուսուցումը, այլ նաև 19 ահաբեկիչներին, ովքեր սեպտեմբերի 11-ին առևանգել են մարդատար ինքնաթիռները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում