Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար

Համաշխարհային Մամուլ

Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 12-ին ոճիր գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռն Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:

Այս անարդար հարձակումը մասամբ պայմանավորված է 20-ամյա սահմանային փոխադարձ հրաձգություններով, որի ընթացքում ադրբեջանցի հրաձիգները սպանում են հայերին, իսկ հայ զինվորները պատասխան կրակով՝ ադրբեջանցիներին: Բաքվի իր պալատում նստած Ալիևը, կարծես թե, ամենևին էլ չի անհանգստանում երիտասարդ ադրբեջանցիների կորստով, քանի հավասար թվով հայեր են զոհվում, որովհետև ադրբեջանցիները (մոտ 10 միլիոն) մի քանի անգամ ավելի են, քան հայերը (3 միլիոնից քիչ) իրենց երկրներում: Ալիևի համար ադրբեջանցի զինվորների զոհաբերումը ձեռնտու ներդրում է՝ միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան չլուծված հակամարտության վրա սևեռելու նպատակով:

Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ: Մնում է միայն հուսալ, որ հայկական լայնածավալ հակահարձակումից հետո Ալիևը կհասկանա, որ Ադրբեջանը շատ թանկ է վճարում իր կործանարար ռազմական արկածախնդրության համար:

Ցավոք, հայերի կողմից խոշոր հակահարձակման չանցնելը նախորդ տարիներին խրախուսել է բռնակալ Ալիևին՝ դիմելու ավելի լկտի հարձակումների՝ կիզակետին հասնելով անցյալ շաբաթվա անզեն ուղղաթիռի խոցումով: Ո՞րն է հաջորդը: Քաղաքացիական ինքնաթիռի պայթեցո՞ւմը մեծ թվով հայ ուղևորներով, ինչպես որ նա բազմիցս սպառնացել է:

Մեկ այլ շփոթ իրավիճակ է երկու երկրների միջև շարունակվող բարձր մակարդակի խաղաղության բանակցությունները, երբ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, անընդհատ կրակում է... Ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին և միաժամանակ կրակել: Յուրաքանչյուր գագաթնաժողովից հետո, հայ և ադրբեջանցի ղեկավարները, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդները, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, շարունակ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները՝ խաղաղ բանակցություններից առաջ, ընթացքում և հետո...

Մինսկի խումբը, ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո, ավելի բարդացնելով իրավիճակը, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն և մեղքը հավասարապես բարդում է երկու կողմերի վրա: Նման անարդար և կեղծ հավասարությունը միայն քաջալերում է Ադրբեջանին՝ ավելի աշխուժացնելու իր հարձակումները: Եթե միջազգային հանրությունն իսկապես ձգտում է խաղաղ կարգավորման և ցանկանում է կանխել ավելորդ արյունահեղությունը Արցախի շուրջ, ապա այն պետք է արգելի զենքի վաճառքը Ադրբեջանին և խստորեն դատապարտի նրան՝ հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձի համար:

Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի Հայաստանի և Արցախի ժողովրդին պաշտպանելու ադրբեջանական սադրիչ հարձակումներից, նույնիսկ եթե ստիպված լինի կանխարգելիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի խորքերում: Ալիևը չպետք է մոռանա, որ իր երկրի նավթի ու գազի խողովակաշարերը, նավթահանքերը և նավթավերամշակման գործարանները չափազանց խոցելի են նման հարձակումների դեպքում, որոնք կարող են միլիարդավոր դոլարների վնաս պատճառել նրա երկրի տնտեսությանը:

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը կանխելու համար Հայաստանը պետք է հայտարարի, որ ոչ միայն հակահարված է տալու, այլև վեց ամսով սառեցնելու է բանակցությունները՝ ադրբեջանական յուրաքանչյուր հարձակումից հետո: Քանի որ Ալիևը հույս ունի բանակցությունների միջոցով վերստանալ Արցախը շրջապատող որոշ տարածքներ, ապա խաղաղ բանակցությունների կասեցումը կարող է հետաձգել և վերջնականապես խափանել որևէ տարածքի վերադարձը: Այսպիսով, բանակցությունների երկար կասեցումից հետո Ալիևը կսովորի, որ չի կարելի խաղաղության մասին խոսել և միաժամանակ պատերազմել...

Եթե Ադրբեջանը համառորեն շարունակի իր թշնամական վերաբերմունքը՝ Հայաստանը կարող է դադարեցնել բանակցությունները և որոշել՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, կամ պաշտոնապես Արցախը հայտարարել Հայաստանի անբաժանելի մաս:

Իսկ եթե Ալիևն այնքան հիմար է, որ պատերազմ սկսի, ապա նա կարող է ավելի շատ տարածքներ կորցնել և ամբողջովին ավերակների վերածել իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Ոչ ոք չպետք է լուրջ ընդունի Ալիևի՝ Հայաստան և Արցախ ներխուժելու անդադար սպառնալիքները: Ռազմական փորձագետների մեծ մասն ընդունում է, որ Ադրբեջանի բանակը զիջում է Հայաստանի բանակին՝ չնայած արդիական զենքեր ձեռք բերելու համար միլիարդավոր նավթադոլարների շռայլ ծախսերին»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված