Կենտրոնական բանկը 2 տոկոսով բարձրացրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը
Տնտեսություն
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 24-ի նիստում ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 10.25 տոկոս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որոշումը ուժի մեջ է մտնո ւմ նոյեմբերի 25-ից:
Լոմբարդային ռեպոյի նախկին տոկոսադրույքը 8.25 էր:
Լոմբարդային ռեպոն գործարք է, որով Բանկը Կենտրոնական բանկին շուկայական գնով վաճառում է պարտատոմսեր' գործարքի մարման օրը դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Կենտրոնական բանկը սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր' մարման օրը դրանք հետ վաճառելու պարտավորությամբ: Բանկի կողմից ներկայացված լոմբարդային ռեպո գործարք կնքելու ցանկացած առաջարկություն բավարարվում է անվերապահորեն: Լոմբարդային Ռեպո գործարք կնքվում է 1 օր ժամկետով, գործիքի կիրառումը հանգեցնում է իրացվելիության մակարդակի ավելացմանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)