Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 2 մլրդ դրամի պարտատոմսեր
Տնտեսություն
Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ ուղենշային (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 80 մլն դրամ, որից մրցակցային' 5 մլրդ 340 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 740 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1մլրդ 997 մլն 688 հազար 933 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 8.3487 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)