Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Լեյլա Յունուսի համար պատասխանատուն Ալիևն է. «Ազադլըգ»

Համաշխարհային Մամուլ

Ադրբեջանում ձերբակալված այդ երկրի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի բանտում առողջական վիճակի վատացման, շաքարախտով տառապելու պատճառով ներքին օրգաններն ախտահարման, առողջական վիճակի խիստ վատացման համար պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են, կոնկրետ երկրի նախագահ Իլհամ Ալիևն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը:

Թերթի հետ զրույցում կինոռեժիսոր և սցենարիստ, ընդդիմադիր ուժերի «Ազգային Խորհրդի» անդամ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է, որ իշխանությունների կողմից հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին կեղծ մեղադրանքներով ձերբակալելու, նրան հայամետության մեղադրող ուժերի երեսից է, որ այսօր նա կանգնել է մահվան հետ դեմ դիմաց: Նա գտնում է, որ 60-ամյա կնոջը մահացու վիճակի հասցնելն Ադրբեջանի իշխանության սևերեսությունն է: «Այս իրադարձություններն Ադրբեջանում առկա վարչակարգի դեմքի իրական ցուցադրությունն են: Լեյլա Յունուսին տանջահար անելը ոչ մի լավ բան չի խոստանում իշխանություններին», -նշել է նա:

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն էլ հայտարարել է, որ եթե Լեյլա Յունուսին բանտում ինչ-որ բան պատահի, դրա համար անմիջական պատասխանատվությունը կընկնի իշխանության վրա: «Անկասկած, այդ հարցի համար գլխավոր պատասխանատուն իշխանությունն է»,- ասել է նա:

Լեյլա Յունուսի առողջական վատ վիճակի հետ կապված տագնապ են հնչեցրել նաև միջազգային կազմակերպությունները:

Ժնևում գտնվող «Խոշտանգումների դեմ» միջազգային կոմիտեն և «Հանուն մարդու իրավունքների» դաշնությունը ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի դրամատիկ վիճակի հետ կապված հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում լուրջ անհանգստություն են հայտնել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ և կոչ արել ուժեղացնել Ադրբեջանի իշխանությունների վրա միջազգային ճնշումը, որպեսզի փրկեն նրա կյանքը:

«Իշխանությունները պետք է անմիջապես միջամտեն, որպեսզի վերջ դրվի Լեյլա Յունուսի վրա ֆիզիկական և հոգեբանական ճնշումը և ազատ արձակեն նրան առանց որևէ պայմանի»,- ասվում է հայտարարության մեջ:

Լեյլա Յունուսի փաստաբաններն օրերս հայտնել են իրավապաշտպանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին. սրվել է հեպատիտ C-ն, նա 12 կգ-ով նիհարել է և տառապում է բարձր ճնշմամբ ու շաքարախտով:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆ Յունուսը ձերբակալվել են այս տարվա հուլիսին Հայաստանի օգտին լրտեսության, հարկերից խուսափելու և խարդախության կեղծ մեղադրանքներով:

Նրանց ձերբակալության իրական պատճառը հանդիսանում է Ադրբեջանում 98 քաղբանտարկյալների ցուցակի հրապարակումը, 2015 թվականին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու կոչերը և երկրում մարդու իրավունքների խախտման համար կառավարության հասցեին հնչեցրած խիստ քննադատությունները:

Annesty International-ը կոչ է արել Արիֆ և Լեյլա Յունուսներին ճանաչել խղճի բանտարկյալներ:

Լեյլա Յունուսը Ֆրանսայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Արժանացել է 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետևանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոյի անվան «Sergio Vieria de Mello» պարգևի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված