Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Պարենային շուկայում գնաճ է. որ ապրանքներն են թանկացել նոյեմբերին

Տնտեսություն

Հայաստանում պարենային ապրանքների գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 2.5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7 տոկոս գնաճով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվել է 0.1 - 22.7 տոկոս գնաճ, 4-ում՝ 0.4 - 0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 13.3 տոկոս, իսկ վերջին մեկ ամսում' 22.7 տոկոս գնաճ: Այս ընթացքում կանաչ լոբու գինն աճել է 35.3, վարունգինը՝ 37.9, կանաչ պղպեղինը'47.3, լոլիկինը 76.4 տոկոսով, իսկ սմբուկը թանկացել է 2.4 անգամ։

Հոկտեմբերի համեմատ նոյեմբերին սնկի գներն աճել են 0.9 տոկոսով, ճակնդեղինը՝ 1.3, կաղամբինը՝ 1.8, սխտորինը՝ 3.4, գազարինը' 4, գլուխ սոխինը՝ 4.6, կարտոֆիլինը' 13.3, կանաչ սոխինը՝ 13.7, խառը կանաչեղենի գները՝ 16 տոկոսով։ Մեկ ամսում նվազել են ծաղկակաղամբի (6.4 տոկոսով) և բողկի (3.1 տոկոսով) գները:

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1 տոկոս, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3, թթվասերի՝ 3.1 և մածունի 3.4 տոկոս գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.5, 1.5 և 1.7 տոկոս գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ նվազել է 2.4 տոկոսով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 0.5-17 տոկոս գնաճ, իսկ մայրաքաղաքում՝ 1.9 տոկոս գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.4 տոկոս, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4, չամիչի՝ 1.7, չորացրած մրգի՝ 11.2, ընկույզի միջուկի՝ 14.5, խաղողի՝ 18.6 և դեղձի 21.1 տոկոս գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ադամաթզի գինն աճել է 0.6 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մանդարինի՝ 27.1, նարնջի՝ 18, կիտրոնի՝ 17.2, նռան՝ 7.9, տանձի' 6.4 և արքայանարնջի 4.8 տոկոս գնանկում:

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.4 տոկոս, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5 տոկոս գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է սիսեռի՝ 0.5 տոկոս, մանկական շիլայի՝ 0.5 տոկոս, թխվածքաբլիթի՝ 0.9 տոկոս, ոլոռի' 1.5 տոկոս, բրնձի' 2.8, բլղուրի' 2.9, ոսպի՝ 3.3, լոբու՝ 4.1 և հնդկացորենի 6.6 տոկոս գնաճով:

2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1, սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.4, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.4, հրուշակեղենի 0.8 տոկոս գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.5 տոկոսով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1 տոկոս գնանկում: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հավի բդի՝ 1.7, տավարի մսի՝ 0.9, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ) 0.7 տոկոս գնանկում: Միաժամանակ, խոզի միսը թանկացել է 0.4 տոկոսով, խոզապուխտինը՝ 0.4 տոկոսով, եփած և կիսաապխտած երշիկներինը՝ համապատասխանաբար 0.5 և 0.6 տոկոսով, աղացած մսինը՝ 0.6, թռչնամսինը՝ 0.7, նրբերշիկինը՝ 0.9, բաստուրմայինը՝ 1.4, ոչխարի մսինը՝ 2.1տոկոսով:

2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4 տոկոս գնանկում: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է գնանկում՝ կազմելով համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոսով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված