Հայ շախմատիստները` միջազգային մրցաշարերում
Սփյուռք
Հայ գրոսմայստերները Դոհայում
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3-ական, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը` 2,5-ական միավոր:
5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Անիշ Գիրին (Հոլանդիա):
Կարեն Գրիգորյանը Բարսելոնում
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող մրցաշարում երեք տուրից հետո վաստակել է 1,5 միավոր:
Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Բալոգ Չաբան (Հունգարիա). տեղեկացնում էarmchess.am-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան