Քենիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով 36 հանքափոր է զոհվել. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Քենիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանդերա քաղաքի քարհանքի վրա գրոհայինների հարձակման արդյունքում առնվազն 36 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել սոմալիական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որն այս կերպ վրեժխնդիր է լինում քենիական իշխանություններին՝ Սոմալի զինծառայողներ ուղարկելու համար:
Այս խմբավորումն ակտիվ գործունեություն է ծավալում Սոմալիի հետ սահմանակից Քենիայի հյուսիս-արևելյան շջաններում: Սույն թվականի նոյեմբերին «Աշ-Շաբաբի» գրոհայինները Մանդերայի արվարձաններում զավթել էին ավտոբուս և գնդակահարել 28 ոչ մուսուլմանների, ովքեր չէին կարողացել մեջբերումներ անել Ղուրանից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում