Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն. Հրանտ Բագրատյանը՝ Սուրեն Կարայանին

Տնտեսություն

Ազգային ժողովում այսօր շարունակվեց «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

Քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Վերջինս նշեց, որ հիմնական զեկուցողին թեև ունի 44 հարց, սակայն կտա չորսը:

«Պարո՛ն Կարայան, Ձեր ելույթում բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական աճ կտա լրացուցիչ 1.2-2 տոկոս, ճի՞շտ է, այսինքն՝ ինչքան աճի, երկու տոկոս ավել կաճի: Այս մասին, օրինակ, Դուք կառավարությունում ասե՞լ եք: Կառավարությունը մեկ տարի առաջ ներկայացրել է բյուջե, և 2014-ին տվել էր 5.2 տոկոս աճ, նույն կառավարությունը տվել է 4.1 տոկոս 2015-ի համար: Այդ ո՞նց է աճելով պակասում 1.1 տոկոս: Սա մեկ հարց. մենք պետք է զգույշ լինենք և ճիշտը ասենք:

Ես ձեզ կխնդրեի ասել, թե ծանո՞թ եք կայուն տնտեսական տարածք հասկացությանը: Դուք երեկ ԵՏՄ-ն բնութագրեցիք կայուն տնտեսական տարածք: Դա խստորեն այսօր սահմանված է: Խոսում ենք մի բանի մասին, որը չափելի է մաթեմատիկորեն:

Երրորդ, դուք ասում եք առավելությունների մասին: Ի՞նչ մեթոդներով եք հաշվել առավելությունները, այդ յոթ մեթոդն էլ վերաբերում են արտաքին առևտրի կարգավորման ազդեցությանը տնտեսության վրա:

Չորորրդ հարցը, իհարկե ես ունեմ 44 հարց, ի՞նչ է նշանակում, որ հետայսու Հայաստանում կներդնեն ավելի շատ, քանի որ մենք այլևս ներկայացնում ենք 180 միլիոն դոլարանոց շուկա: Իհարկե, մի կողմից դուք ճիշտ եք, մյուս կողմից էլ դա նշանակում է, թե ի՞նչ կարիք կա ընդհանրապես այդ դեպքում Հայաստանում ներդնել: Այսինքն՝ ինչպե՞ս եք դուք ապացուցում և հիմնավորում, որ մտնելով ԵՏՄ մենք նոր ներդրումներ կստանանք, այլ ոչ թե տեղի կունենա հակառակը, կկորցնենք բոլոր ներդրումները»,- հարցրեց Բագրատյանը:

Սուրեն Կարայանը հնչեցված հարցերին պատասխանեց հերթականությամբ. «2015 թվականի պետական բյուջեի նախագծի մասով ներկայացված է, դուք ճիշտ եք՝ 4.1 տոկոս տնտեսական աճ: Մեր տնտեսությունը, միանալով ԵՏՄ-ին, կունենա լրացուցիչ ՀՆԱ-ի աճ 1.2-2.5 տոկոս, դրանց արդյունքները մեզ համար առավել շոշափելի կարող են լինեն 2016 թվականից: 

Կայուն տնտեսական տարածքի հետ կապված. ես եթե չեմ սխալվում՝ իմ հիմնական ելույթում չեմ ասել, որ ԵՏՄ-ն համարվում է կայուն տնտեսական տարածք: Կայուն տնտեսական տարածքն ունի իր տնտեսագիտական սահմանումը, ինչի վերաբերյալ Ձեզ հետ համաձայն եմ: Ես ընդամենն ասել եմ, որ ՀՀ-ի համար հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ունենանք կայուն տնտեսական աճ:

Թե ինչ մեթդներով ենք կատարվել հաշվարկերը. մի քանի մեթոդով ենք կատարել այն: Ես պատրաստ եմ այդ հաշվարկներն ամբողջովին Ձեզ ներկայացնել, և դրա շուրջ մենք կարող ենք ունենալ առանձին քննարկումներ:

Ներդրումների մասով, ուզում եմ նշել, որ ՀՀ-ն միանալով ԵՏՄ-ին, հնարավորություն է ստեղծում: Ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է մի քանի պայման: Մենք այսօր ունենք երեք միլիոնանոց շուկա և վաղը միանալով ԵՏՄ-ին կունենանք 170 միլիոնանոց շուկա: ԵՏՄ-ին միանալը անհրաժեշտ պայման է ներդրումներ իրականացնելու համար, բայց ոչ բավարար, որպեսզի լինի համ անհրաժեշտ, համ բավարար պայման, ապա պետք է, որպեսզի գործարար միջավայրը ՀՀ-ում լինի ավելի լավը: Եվ ուզում եմ նշել, որ ներկայումս ԵՏՄ-ի անդամների համեմատ ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման գործակիցներն ավելի լավն են, և մենք գտնվում ենք ավելի լավ դիրքերում, քան մեր մյուս գործընկերները»:

Արձագանքնելով փոխնախարարի պատասխաններին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Տեսեք՝ ինչ է կատարում, մենք հարցերին չենք պատասխանում: Ես ձեզ ասում եմ, որ ասում եք 2 տոկոս ավել կաճենք, դուք ասացիք, ոչ 2015 թվականի համար, սպասենք 2016-ը գա: Կարող է պատահի մենք այնպիսի մի բան ենք անում, որ խորհրդակցելու կարիք կա: 

Ասացի՝ ի՞նչ մեթոդներով եք հաշվել, ասացիք՝ մի քանի մեթոդներով հաշվել ենք, է բերեիք, կցեիք, ես տեսնեի: Մի հատ բերեիք, տեսնեինք՝ իսկապես հաշվել եք»: 

Հրանտ Բագրատյանի ժամանակը վերջացավ և նա չկարողացավ շարունակել իր տեսակետը. «Վերջացավ ժամանակս, հավես էլ չկա»,- ասաց նա:

Սուրեն Կարայանը՝ եզրափակելով իր խոսքն ասաց. «Պարո՛ն Բագրատյան, խնդիրը կայանում է հետևյալում: Դուք հարցադրումները ներկայացրեցիք, արդյոք ինչո՞ւ մենք պետական բյուջեում չենք արտացոլել այն կանխատեսումները, որոնք կանխատեսվել են, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում մենք կակնկալենք: Առաջինը՝ մենք դեռ չենք միացել, և մեր միանալը կախված է ոչ միայն մեր Ազգային ժողովի կողմից այս համաձայնագրի վավերացմամբ, այլ նաև անդամ բոլոր պետությունները պետք է իրենց խորհրդարաններում ևս վավերացնեն ՀՀ-ի միանալու մաքսային պայմանագիրը, որից հետո նոր այս պայմանագիրը կմտնի ուժի մեջ, և նոր մենք կարող ենք անդամակցել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված