Պուտինը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը ներկայացրել է Պետդումայի վավերացմանը
Տնտեսություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազայում:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է դրան Հայաստանի միանալու պայմանագիրը: Ենթադրվում է, որ փաստաթուղթը ԵՏՄ-ի անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում կվավերացվի մինչև հունվարի 1-ը: Մայիսին նաև ստորագրվել է եվրասիական ինտեգրացմանը Ղրղզստանի միանալու հետ կապված միջոցառումների ծրագիրը:
«Վավերացնել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը, որը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվել է Մինսկ քաղաքում»,- ասված է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)