«Ալ-Քաիդան» սպառնում է մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին. The Washington Post
Համաշխարհային Մամուլ
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն սպառնում են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերսին, եթե ԱՄՆ-ն չկատարի իրենց պահանջները: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով The Washington Post-ը:
Վաշինգտոնին ուղղված ուղերձը փոխանցվել է ինտերնետում տեղադրված տեսանյութի միջոցով:
Տեսանյութում Սոմերսն ԱՄՆ իշխանություններին խնդրում է ինչ-որ բան անել՝ իր ազատ արձակման համար:
«Ես օգնություն եմ փնտրում, որն ինձ հնարավորություն կտա դուրս գալ այս իրավիճակից: Ես վստահ եմ, որ իմ կյանքին վտանգ է սպառնում: Ես այստեղից խնդրում եմ անել հնարավորը: Շնորհակալություն»,- տեսաուղերձում ասել է նա:
Զինյալներից մեկի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն երեք օրվա ընթացքում չկատարի «Ալ-Քաիդայի» պահանջները, ապա պատանդին սարսափելի մահ է սպասվում: Նշվում է, որ հստակ պահանջներ տեսանյութում չեն ասվում:
Լյուկ Սոմերսն առևանգվել էր Եմենի մայրաքաղաքում՝ 2013թ.-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում