Մեծ Բրիտանիան ռազմաբազա կստեղծի Բահրեյնում. Telegraph
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիան համաձայնագիր է ստորագրել Բահրեյնի հետ ռազմածովային բազա ստեղծելու հարցում: Այս մասին գրել է The Telegraph-ը:
Նշվում է, որ սա Մերձավոր Արևելքում Բրիտանիայի առաջին մշտական ռազմական բազան կլինի:
Բահրեյնի արտաքին գործերի նախարար շեյխ Խալիդը ասել է, որ գործարքը «վերահաստատում է դժվարին պայմաններում տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման ընդհանուր վճռականությունը»:
«Բահրեյնը հուսով է, որ պայմանագիրը շուտափույթ կիրականացվի, և շարունակում է համագործակցել Մեծ Բրիտանիայի և այլ գործընկերների հետ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները վերացնելու նպատակով», - ասել է Խալիդը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում