Բաթումի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Կիրակի օրը Բաթումի հրատեխնիկայի վաճառքի կենտրոնում բռնկված հրդեհի զոհ է դարձել երկու մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով հանրապետության ԶԼՄ-ներին:
Ըստ նրանց՝ զոհվածներն ամուսիններ են, որոնք աշխատում էին շենքում: Նրանց մահվան հանգամանքները դեռևս անհայտ են: Վարկածներից մեկի համաձայն` նրանք չեն հասցրել ժամանակին հեռանալ շենքից:
Ոստիկանությունն սկսել է ողբերգության հանգամանքների հետաքննությունը:
Բաթումի հակահրդեհային ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհման տարածքը հասել է 500 քմ-ի։ Տեղի ունեցած միջադեպի պատճառները դեռևս հաստատված չեն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում