ԿԲ-ն փոխարժեքի տատանումներով պայմանավորված` մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում
Տնտեսություն
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ' նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա' նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)