«Ռուսաստանն ու Իրանը սկսում են բարեկամանալ` ընդդեմ ԱՄՆ-ի». New York Post
Համաշխարհային Մամուլ
200-ամյա առճակատման պատմություն ունեցող երկրները, փոխելով կուրսը, որոշել են ընդհանուր «թշնամի» գտնել: Այս մասին գրել է The New York Post-ը` Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին:
Նմանօրինակ ընդհանուր թշնամի է դարձել ԱՄՆ-ն:
Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի և Իրանի մոտ մեծ «վրդովմունք» է կուտակվել Վաշինգտոնի և նրա՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում դաշնակիցների նկատմամբ: Թե’ Մոսկվան, թե’ Թեհրանը դարձել են արևմտյան պատժամիջոցների սուբյեկտներ: Երկու երկրներն էլ կասկածում են, որ ներկայիս նավթի գների անկումը ԱՄՆ-ի և նրա հարուստ արաբ դաշնակիցների «դավադրությունն» է: Բացի այդ, Ռուսաստանը և Իրանը կարծում են, որ Վաշինգտոնը ձգտում է փոխել իրենց քաղաքական ռեժիմը տնտեսական ճնշման միջոցով. գրում է թերթը:
Հրապարակման համաձայն` Ռուսաստանը և Իրանը հույս ունեն ստեղծել համախմբված «պատ» Բալթիկից մինչև Պարսից ծոց և պաշտպանվել նրանից, ինչը անվանում են «ամերիկյան սխեմաներ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում