Փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը տատանվում է 473-490 դրամի շրջանակում
Տնտեսություն
Աշխատանքային շաբաթվա սկզբին դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում տատանվում է 473-490 դրամի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' բանկերը դոլարը գնում են միջինում 473.64 դրամով և վաճառում 483.55 դրամով:
Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 586.70 դրամով և վաճառում' 608.15 դրամով: Ռուբլու առքի փոխարժեքը 7.98 դրամ է, վաճառքինը' 8.68 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 738.53 դրամ, վաճառքի ժամանակ' 766.42 դրամ:
Նոյեմբերի 24-ից հայկական դրամն սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի' նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)