Դոլարի միջին փոխարժեքը բանկերում գերազանցել է 530 դրամը
Տնտեսություն
Դոլարի փոխարժեքը բանկերում և փոխանակման կետերում հատել է 530 դրամի սահմանագիծը: Այն տատանվում է 524-550 դրամի շրջանակում: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 22.91 դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկերը դոլարը գնում են միջինում 519.38 դրամով և վաճառում 533.76 դրամով:
Եվրոյի փոխարժեքը ևս մեկ օրում աճել է ավելի քան 34.21 դրամով: Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 646.30 դրամով և վաճառում' 682.28 դրամով: Ռուբլու առքի փոխարժեքը 6.74 դրամ է, վաճառքինը' 8.06 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքն առքի ժամանակ կազմել է 808.03 դրամ, վաճառքի ժամանակ' 855.62 դրամ:
Նոյեմբերի 24-ից հայկական դրամը սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի' նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)