ԻՊ-ի գրոհայինները Արևմուտքում հավաքորդներին են վաճառում Իրաքի և Սիրիայի գողացված թանկարժեք իրերը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքում և Սիրիայում գողացված տասնյակ միլիոն դոլար արժողությամբ իրերը վաճառում են անմիջապես Արևմուտքի հավաքորդներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Times պարբերականին։
«Վերջնական հաճախորդների հետ շփման մեջ մտնելու համար ԻՊ զինյալները օգտագործում են իրենց սեփական ուղիները», - մեջբերում է պարբերականը Եվրոպոլի տնօրենի նախկին տեղակալ, Բելգիայի ոստիկանության դաշնային խորհրդի ղեկավար Վիլի Բրյուգմանին։
Նրա խոսքով` խմբավորման և նրանց մեղսակիցների կողմից թալանվել են ավելի քան հազար պատմական վայրեր, տաճարներ, և գողացվածի միայն 1%-ն է առգրավվել իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում։
Գողացված իրերը դուրս է բերվում նույն գաղտնի ճանապարհներով, որով իրականացվում է նավթի և զենքի մաքսանենգությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում