Կենտրոնական Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է կործանվել. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Կենտրոնական Թուրքիայում` Գյորեմե զբոսաշրջային վայրում, զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է կործանվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Միջադեպի հետևանքով չինացի զբոսաշրջիկ է մահացել:
Վնասվածք է ստացել ինը մարդ` օտարերկյա զբոսաշրջիկներ, որոնք տեսարանը դիտելու նպատակով թռիչք էին իրականացնում:
Ողբերգական միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում