Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացմանը
Տնտեսություն
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) դեկտեմբերի 18-ի լիագումար նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագծին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Ղազախստան» գործակալությանը:
Ինչպես նշել է Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը, «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի զարգացումը»:
Նիստի ընթացքում տարածված նյութերում նշվում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 7 մլն դոլար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)