Պուտինին պաշտպանում է ռուսաստանցիների 81 տոկոսը. «Ասոշիեյթեդ պրես»
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանում «Ասոշիեյթեդ պրես» գործակալության և NORC հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանում է ռուսաստանցիների 81 տոկոսը: Ընդ որում, ինչպես նշում են վերլուծաբանները, 2012 թվականին այդ ցուցանիշը հավասար էր 58 տոկոսի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելո վ BBC-ին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում է հետազոտության մեջ, հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ երկու երրորդը, վստահ է, որ, չնայած միջազգային ճնշմանը և տնտեսական դժվարություններին, Ռուսաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում:
Ռուսաստանցիների երկու երրորդը նաև պաշտպանում է Ուկրաինայի այն քաղաքացիների ձգտումը, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Կիևի իշխանություններին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում