Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով
Տնտեսություն
Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով' կազմելով միջինը 495.48 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը' 510 դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' եվրոյի վաճառքի փոխարժեքն արդեն նվազել է 29.9 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 552.52 դրամով և վաճառում' 616.84 դրամով:
Երեկվա համեմատ 0.27 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.16 դրամով և վաճառում' 8.56 դրամով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)