Մեդվեդևը ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Մուսայելյանին պարգևատրել է կառավարության մրցանակով
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանին պարգևատրել է ԶԼՄ-ների բնագավառում կառավարության 2014 թվականի մրցանակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետի համապատասխան կարգադրությունը զետեղված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Մրցանակները շնորհվում են Ռուսաստանի այն գործիչներին ու կազմակերպություններին, որոնք զգալի ստեղծագործական ու պրոֆեսիոնալ ձեռքբերումներ են ունեցել:
Ավանդաբար մրցանակի դափնեկիրներից մեկին որոշում է անձամբ կառավարության նախագահը: Այս տարի Մեդվեդևի առաջարկությամբ ԶԼՄ-ների զարգացման գործում ներդրած ավանդի համար մրցանակը շնորհվել է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)