Թուրքիայի նախագահը քննադատել է հակաբեղմնավորիչների օգտագործումը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է հակաբեղմնավորիչների օգտագործումը և նմանեցրել է այն «հայրենիքի դավաճանությանը»: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Hurriyet թերթին:
«Թուրքիային անհրաժեշտ է դինամիկ երիտասարդ սերունդ՝ զարգանալու համար: Նոր սերունդը շատ կարևոր է տնտեսական և հոգևոր տեսանկյունից: Մեզ մոտ տարիների ընթացքում դավաճանել են հայրենիքին`վերահսկելով ծննդաբերությունը հակաբեղմնավորիչներ օգտագործելով: Ժողովուրդը, ըստ էության, ստերիլիզացված է, և մեր սերունդը սկսել է չորանալ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում, երիտասարդության առաջ ելույթի ժամանակ։
Նա հավելել է, որ մեկ երեխա ընտանիքում՝ տարօրինակություն է, երկուսը՝ մրցակցություն, երեքը՝ հավասարակշռություն, և չորսը` առատություն: «Աստված կանի մնացածը»,- եզրափակեց նա:
Իր նախորդ ելույթների ժամանակ Էրդողանը զգուշացրել է կանանց հղիության արհեստական ընդհատում կատարելուց՝ անվանելով այն «հանցագործություն»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում