2014 թվականին աշխարհում 60 լրագրող է զոհվել մասնագիտական պարտականությունները կատարելիս. SPJ
Համաշխարհային Մամուլ
Այս տարի աշխարհում 60 լրագրող է սպանվել մասնագիտական պարտականությունները կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտե (ԼՊԿ, SPJ) ամերիկյան հասարակական կազմակերպության՝ դեկտեմբերի 23-ին տարածված զեկույցում: Կազմակերպու թյունը հետաքննում է ևս 18 մարդու զոհվելը՝ նպատակ ունենալով պարզել՝ արդյոք նրանց մահը կապված է եղել աշխատանքի հետ:
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիր է նշվել Սիրիան, որտեղ ընթացիկ տարում զոհվել են այդ մասնագիտության առնվազն 17 ներկայացուցիչներ: Ընդամենը Սիրիայում 2011 թվականին, ներքին զինված հակամարտության սկսվելուց ի վեր, զոհվել է 79 լրագրող:
Ինչպես ասված է զեկույցում, առնվազն 5 լրագրող ու ԶԼՄ-ների ևս երկու աշխատող այս տարի զոհվել են Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: SPJ-ն փաստել է «2014 թվականին այդ երկրում մամուլի ազատության բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ լրագրողների վրա հարձակումների, նրանց բռնելու և առևանգումների դեպքեր», նշվում է զեկույցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում