Օկլահոմայում թույլատրել են վերականգնել մահապատժի իրագործումը. The New York Times
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում թույլատրել են վերականգնել մահապատժի իրականացումը: Այս մասին գրել է Газета.Ru-ն` հղում անելով The New York Times-ին:
Ապրիլի վերջին հայտարարվել էր, որ մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթին 20 րոպե չեն կարողացել մահապատժի ենթարկել։
Նշվում էր, որ բանտարկյալը, ստանալով նախկինում չփորձարկված մահացու դեղանյութ, շարունակել է կյանքի նշաններ ցույց տալ։
Օկլահոմա Սիթիում դաշնային դատավոր Սթիվեն Ֆրիոն որոշել է, որ նահանգը կարող է վերսկսել մահապատժի անցկացումը հունվար ամսից։
Ֆրիոյի խոսքով` մահացու ներարկումը մահապատժի իրականացման ավելի մարդասեր միջոց է` համեմատած այնպիսի պատմական մեթոդների հետ, ինչպիսիք են, օրինակ, կախաղանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում