Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

2015 թվականը բեկումնային կլինի համաշխարհային տնտեսության համար. Guardian

Համաշխարհային Մամուլ

Եկող տարի էական փոփոխություններ տեղի կունենան համաշխարհային տնտեսությունում, 2015 թվականը շատ երկրների կբերի ֆինանսատնտեսական իրադրության զգալի բարելավման հույս, սակայն գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են էլ ավելի սաստկացնել արդեն առկա խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Guardian-ը: Հրատարակությունը նշում է ռիսկի մի քանի գործոններ. նավթի գները, Ռուսասատնի եւ Ուկրաինայի տնտեսական խնիդրները, Չինաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսությունների վիճակը եւ ճգնաժամի դեմ պայքարը եվրոգոտում:

Ինչ վերաբերում է նավթին, ապա մի կողմից, սեւ ոսկու գների անկումը դրականորեն կազդի սպառողական պահանջարկի վրա եւ կկրճատի ընկերությունների ծախսերը: Մյուս կողմից, վերլուծաբանները նախազգուշացնում են, որ գների կտրուկ անկումը կարող է ստեղծել «վարկային սթրես», որը կազդի Վենեսուելայի եւ Իրանի տնտեսություննեիրի վրա, ինչպես նաեւ կվնասի ԱՄՆ-ի էներգետիկական ճյուղին, ասված է հոդվածում:

Նավթի գնից է կախված նաեւ Ռուսաստանի տնտեսական բարեկեցությունը: Եթե ՌԴ-ն հաջորդ տարի չկարողանա հաղթահարել տնտեսական դժվարությունները, դրանք «դոմինոյի էֆեկտ» կհարուցեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության հարեւան պետություններում, նշում է The Guardian-ը:

Նաեւ 2015 թվականին ուշադրությունը բեւեռված կլինի աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններին՝ Չինաստանին եւ ԱՄՆ-ին: 2014 թվականը բավականին հեշտ չէր Չինաստանի համար, նա փորձում էր գլուխ հանել ժամկետանց վարկերի մեծագույն ծավալից՝ կապված նույնիսկ 2008 թվականին «ինչ գնով էլ լինի աճ» ռազմավարության հետ: Այժմ ակնհայտ է, որ 2015 թվականին Չինաստանի տնտեսության աճը կլինի շատ ավելի դանդաղ, քան նախկինում: Ինչպիսին էլ որ լինի այդ դանդաղումը, հարկ է սպասել, որ այլ երկրներից Չինաստան արտահանման ծավալները կարող են հրահրել գնանկում, մասնավորապես, եվրագոտում, գրում է հրատարակությունը:

Եկող տարի ԱՄՆ-ի համար գլխավոր բարդություններից մեկը կլինի Պահուստի համերկրային համակարգի հնարավոր որոշումը բազային տոկոսադրուքի բարձրացման մասին: Այս պահին դրույքաչափը պահպանվում է ռեկորդային ցածր մակարդակում՝ տարեկան 0,25 տոկոս, սակայն ակնհայտ է, որ վերջին ժամանակներս համաշխարհային տնտեսությունում իրադրության հարաբերական բարելավումը վաղ թե ուշ կհանգեցնի ցուցանիշի բարձրացման: Քանի դեռ պարզ չի լինի, թե ինչ ազդեցություն կգործի դրույքաչափի բարձրացումը տնտեսական իրադրության վրա, ներդրողները սպասողական դիրք կբռնեն, իսկ աշխարհի շուկ աները կտատանվեն, կարծում է հրատարակությունը:

Ինչ վերաբերում է եվրոգոտուն, ապա 2015 թվականը նույնպես նրան անվստահություն կբերի ապագայի հարցում: 2014 թվականին եվոգոտին չկարողացավ հաղթահարել գնաճի սպառնալիքը և ցույց տալ համոզիչ աճ, և այս նույն խնդիրները կանցնեն եկող տարի: Անցած ամիսներին Եվրոպայի կենտրոնական բանկի կողմից ձեռնարվկած բոլոր միջոցները համադարման չդարձան բոլոր խնդիրների դեմ, մասնավորապես, գնաճի դեմ պայքարում:

Եվրոպայի կենտրոնական բանկին (ԵԿԲ), հրատարակության կարծիքով՝ մնացել է սոսկ մեկ հզոր զենք՝ քանակական մեղմացումը, որի դեպքում կենտրոնական բանկերը գնում են ֆինանսական ակտիվներ տնտեսության մեջ որոշակի քանակության փողի ներարկման համար: Մինչ օրս նման քաղաքականություն չեն վարել Գերմանիայի կողմից հարուցվող արգելքների պատճառով, սակայն եթե ԵԿԲ-ն 2015 թվականին քանակական մեղմացման չդիմի, դա բացահայտ խուճապ կհարուցի ներդրողների շրջանում:

Արդեն 2015 թվականին համաշխարհային տնտեսությունը կհայտնվի ճամփաբաժանին: Մի ուղին նրան կտանի աշխույժ վերականգնման, որին շատ երկրների իշխանություններն սպասում էին 2007 թվականի վերջից՝ նավթի գների անկման շնորհիվ, ինչն օգտակար է սպառողների համար, ինչպես նաև ԱՄՆ-ի տնտեսական աճի: Մյուս ուղին համաշխարհային տնտեսությունը կտանի հերթական ռեցեսիայի, քանի որ այն սուր հիմնախնդիրների լուծումը, որոնք ծագել են տակավին 2008 – 2009 թվականներին, ավելի երկար հետաձգել հնարավոր չէ, ամփոփում է The Guardian-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված