Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Պարենային ապրանքների շուկայում 5.6 տոկոս գնաճ է. ո՞ր ապրանքներն են թանկացել դեկտեմբերին

Տնտեսություն

Հայաստանի պարենային ապրանքների շուկայում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 5.6 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1 տոկոս, մրգի՝ 8.3 տոկոս, շաքարավազի՝ 9.6 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ, 12-ում նշված ժամանակահատածում արձանագրվել է 0.3-18.2 տոկոս գնաճ, իսկ ձկնաթերքի ապրանքախմբում՝ 0.3 տոկոս գնանկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 18.2 տոկոս գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ սոխի՝ 20.3 տոկոս, լոլիկի՝ 27.8 տոկոս, խառը կանաչեղենի՝ 41.2 տոկոս, վարունգի՝ 56.2 տոկոս, կանաչ պղպեղի՝ 2.2 անգամ, սմբուկի 2.5 անգամ գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաղամբի գինն աճել է 1.2 տոկոսով, ճակնդեղինը՝ 2.1 տոկոսով, սնկինը՝ 2.9 տոկոսով, գազարինը՝ 6.3 տոկոսով, գլուխ սոխինը՝ 17.0 տոկոսով: Միաժամանակ, Հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի՝ 7.6 տոկոս, ծաղկակաղամբի՝ 6.2 տոկոս, բողկի՝ 4.7 տոկոս, սխտորի 1.7 տոկոս գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14.4-36.2 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 14.4 տոկոսով:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինն աճել է 6.9 տոկոսով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 9.6 տոկոսով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 4.6-15.4 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.6 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3 տոկոս գնաճ:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 5.8 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6.4 տոկոս, մածունի 12.1 տոկոս, թթվասերի՝ 14.5 տոկոս, կաթնաշոռի՝ 15.5 տոկոս, յոգուրտի՝ 27 տոկոս գնաճով:

Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 4.3 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4.0 և 4.9 տոկոս, հաճարի՝ 4.3 տոկոս, բրնձի՝ 6.2 տոկոս, բլղուրի՝ 6.4 տոկոս, ոլոռի՝ 9.4 տոկոս, ոսպի՝ 11.6 տոկոս, հնդկացորենի 24.8 տոկոս գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպիտակաձավարի գինն աճել է 1.4 տոկոսով, թխվածքաբլիթինը՝ 1.4 տոկոսով, մակարոնեղենինը՝ 1.5 տոկոսով, լոբունը՝ 1.8 տոկոսով, սիսեռինը՝ 2 տոկոսով, մանկական շիլայինը՝ 2.7 տոկոսով, սպագետիինը՝ 3.1 տոկոսով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատարձանագրվել է հացամթերքի 3.8-6.4 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գյումրի և Գավառ քաղաքներում:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ աճել է 2.1 տոկոսով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 4 տոկոսով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում նշված ժամանակահատվածում գրանցվել է 1.9 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ ՝ 3.6 տոկոս գնաճ: Արձանագրվել է կարագի՝ 2.1 տոկոս, մարգարինի՝ 5.3 տոկոս, արևածաղկի բուսական յուղի՝ 5.9 տոկոս, այլ յուղերի (հալած յուղ) 6.7 տոկոս գնաճ:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում արձանագրվել է 6.5 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում սև սուրճի 8.3 տոկոս գնաճի արդյունք է:

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 3.3 տոկոսով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3 տոկոսով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8 և 1.8 տոկոս, տավարի ֆիլեյի՝ 1.7 տոկոս, խոզապուխտի՝ 2.3 տոկոս, այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 3.3 տոկոս, տավարի մսի պահածոյի՝ 3.5 տոկոս, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3.5, 3.6, 3.7 տոկոս, նրբերշիկի՝ 4.2 տոկոս, բաստուրմայի՝ 4.5 տոկոս, հավի բդի 9.7 տոկոս գնաճ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված