Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Ռուսական լրատվամիջոցները որոշ փաստեր են հայտնում Վալերի Պերմյակովի կյանքից

Համաշխարհային Մամուլ

Գյումրիում 6 անձանց սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը ծնունդով Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզից է և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազա ծառայության է ուղարկվել նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Պերմյակովը, մինչ Գյումրի տեղափոխվելը, 6 ամիս ծառայել է Չիտայում, որտեղ փորձ է կատարել խուսափելու ծառայությունից, սակայն դա նրան չի հաջողվել:

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հաղորդմամբ' Վալերի Պերմյակովն ավարտել է Չիտայի երեկոյան դպրոցը, իսկ բանակ զորակոչվելու ժամանակ գտնվել է իրավապահ մարմինների ուշադրության ներքո, քանի որ նրա եղբայրը դատապարտված է եղել սպանության մեղադրանքով: «Նա փորձ է կատարել փախչել ծառայությունից: Հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մտափոխվել է և գրել զեկուցագիր' նշելով, թե չի ցանկանում դուրս մնալ ծառայությունից»,- գրում է լրատվամիջոցը:

Թերթը հայտնում է, որ Պերմյակովի ծառայակիցները նրան համարում են շփվող և հավասարակշռված տղա և չեն հավատում, որ նա կարող էր նման քայլի դիմել:

Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ Գյումրիում կատարված սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը հոգեկան հիվանդություն է ունեցել և անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն նրա ծառայակիցները չեն հաստատել այդ տեղեկությունը:

Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Վեց ամսական մյուս երեխան վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավլովիչ Պերմյակովն է: Վերջինս հունվարի 12-ին' դեպքից հետո փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ռուս զինծառայողին ճանաչել և բռնել են ռուս սահմանապահները:

Կասկածյալը դեռ գտնվում է ռուսաստանցի սահմանապահների մոտ: Տարածքում են գտնվում ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել նաև ՌԴ Հարավային օկրուգի դատախազը: Քննարկվում են հետագա գործողությունները: Քրեական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե, անմիջական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված