Դոլարի միջին փոխարժեքը 477.04 դրամ է
Տնտեսություն
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունվարի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.11 դրամով և կազմել 477.04 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.26 դրամով և կազմել 563.34 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.25 դրամով' կազմելով 7.33 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 2.52 դրամով և կազմել 720.66 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 13-ին կազմել է 18 հազար 594.25 դրամ, արծաթի գինը՝ 247.97 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 704.96 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)