Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

ԻԼԻՊ-ը հասել է Ադրբեջան. թուրքական մամուլ

Համաշխարհային Մամուլ

Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն ուժեղացրել է իր գործունեությունն Ադրբեջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի չաղ» թերթը:

Թերթը գրում է, որ ԻԼԻՊ-ն Ադրբեջանում հավաքագրում է երիտասարդներին, որոնց հետո Թուրքիայի տարածքով փոխադրում է Սիրիա: Ընդ որում, ահաբեկիչների 90 տոկոսից ավելին Սիրիա են ընկնում Թուրքիայով:

Ըստ թերթի' ադրբեջանցիներն այլևս չեն կարող վերադառնալ «Իսլամական պետությունից»: «Հետ ճանապարհ այլևս չկա: Եթե որևէ ադրբեջանական ընտանիք ցանկանա վերադառնալ հայրենիք, ապա նրան անմիջապես սպառնում են այն բանով, որ տանը նրանք 15 տարվա բանտարկության կենթարկվեն: Իսկ նրանք, ովքեր կարողանում են ինչ-որ կերպ դուրս գալ այնտեղից, Ադրբեջան չեն վերադառնում, այլ մեկնում են Ուկրաինա»,- գրում է թերթը' նշելով, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաճախակի գործողություններ է անցկացնում ԻԼԻՊ-ին միացածների դեմ:

Թուրքական թերթը գրում է, որ հունվարի 12-ին Գերմանիայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ներքին հետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը թուրքական իշխանություններին կոչ է արել թուրք-սիրիական սահմանում խստացնել հսկողությունը, որպեսզի արմատականների խմբերը չկարողանան թափանցել Սիրիա:

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Մաասենը հայտարարել է, որ արմատական մարտիկների 90 տոկոսը Սիրիա են թափանցում Թուրքիայի տարածքով: Նրա խոսքով' չնայած Թուրքիայի իշխանությունների այն հավաստիացումներին, թե իրենք հաջող պայքար են տանում դրա դեմ, թուրք-սիրիական սահմանը հաջողությամբ հատող արմատականների թիվը չի պակասում:

Եվրոպական Another Western Dawn News հրատարակությունը երեկ հայտնել է, որ ԻԼԻՊ-ի նոր թիրախը Բաքվի նավթահանքերն են: Ըստ հրատարակության' ԻԼԻՊ-ի «ներքին գործերի նախարար» Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադը հավաքել է խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի ջիհադականներին, գովել նրանց տված «շեհիդներին» և ադրբեջանցիներին կոչ արել զենք վերցնել «Արևմուտքի կողմից պաշտպանվող» Ադրբեջանի կառավարության դեմ:

Հոդվածում նշվում է, որ ԻԼԻՊ-ը սկսում է ապակայունացնող իրավիճակ ստեղծելու ծրագրեր կազմել նախկին խորհրդային հանրապետություններում, մասնավորապես' Ադրբեջանում, որտեղից հարյուրավոր քաղաքացիների հոսք կա դեպի Սիրիա, որպեսզի մասնակցեն նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ պատերազմին:

Իր ելույթում Խուդայար Ահմադը նաև «լեգենդար» է անվանել Բաքվի նավթահանքերը և հիշեցրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրանց էր ձգտել նաև հիտլերյան Գերմանիան: «Մենք պետք է ազատագրենք Բաքուն' ամենաթանկարժեք իսլամական քաղաքներից մեկը: Անկասկած, Ադրբեջանն ու նրա բնական հարստությունները վերականգնվելու են իսլամական աշխարհում»,- ասել է Խուդայարը:

Հրատարակությունը նաև նշում է, որ իսլամական ջիհադը ֆինանսավորող սաուդարաբյան միլիոնատերերը դեռևս 1998 թվականին են սկսել ձևավորել Ադրբեջանի արմատական մարտիկների ընդհատակյա ցանցը, իսկ հետո օժանդակել են նրանց հոսքին Սիրիա:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում և Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված