ՌԴ ՊՆ-ն կպատժի Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը. «Կոմերսանտ»
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մտադիր է պատժել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայած Վալերի Պերմյակովի հրամանատարությանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, «Կոմերսանտ»-ը ևս գրում է, որ Վալերի Պերմյակովը Հայաստանի իրավապահ մարմիններին չի տրվի, կատարված գործի հետաքննությունը իրականացնեն կողմերը «սերտ համագործակցությամբ»: «Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է խստորեն պատժել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը, որտեղ ծառայել է զինվորը, ընդհուպ նրա հրամանատարների դեմ քրեական գործի հարուցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրում է թերթը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում