«Նասդաք Արմենիա»-ում հերթական անգամ դոլարի առքուվաճառք չի կատարվել
Տնտեսություն
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 15-ին ևս դոլարով առքուվաճառք չի կատարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 477.00 դրամ, առաջարկը՝ 479.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 200 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը՝ 24.0000 տոկոս:
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին՝ 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին՝ 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև օրս «Նասդաք Արմենիա»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)