Միխայիլ Պողոսյանը հեռացել է Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության ղեկավարի պաշտոնից
Ռուսաստան
Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունվարի 16-ին որոշում է կայացրել' վաղաժամ դադարեցնել ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանի լիազորությունները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Վեդոմոստին», որոշումը կայացվել է հեռակա քվեարկությամբ: Նոր նախագահի պաշտոնում հաստատվել է Յուրի Սլյուսարը:
Սլյուսարը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարն է: Պողոսյանը կմնա ընկերության գլխավոր կոնստրուկտորի պաշտոնում:
Ռուսաստանում այս կադրային փոփոխությունը պաշտոնապես բացատրել են ընկերության ունեցած մեծաթիվ առաջադրանքներով և կորպորացիայի արագ զարգացմամբ:
Պողոսյանը կորպորացիան գլխավորում էր 2011-ի փետրվարից: Նրա պայմանագիրը ենթադրում էր հնգամյա շրջան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)