Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Աշխարհը չի կարող կրկին քրիստոնյաների ոչնչացման անտարբեր վկա լինել. իսպանական պարբերականի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանությանը

Համաշխարհային Մամուլ

Իսպանական «Էլ Իմպարսիալ» պարբերականում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քրիստոնյաների ժամանակը» հոդվածը, որի հեղինակն է ճանաչված լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոդվածում հեղինակը նշում է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: 1915-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության մոտ 600.000 հայ, իսկ այլ տվյալներով՝ մեկ միլիոն ութ հարյուր հազար, կոտորվեցին այնպիսի քաղաքականության արդյունքում, որի նպատակն էր նրանց բնաջնջելը երկրի երեսից: Այդ քաղաքականությունը միայն նրանց համայնքները ոչնչացնելուն չէր միտված, այն ենթադրում էր նաև նրանց ներկայության մասին հիշողության և դա ապացուցող պատմության մասունքների ջնջում: Քրիստոնյա հայերը, ինչպես հույները, ենթարկվեցին ձերբակալությունների, զանգվածային սպանությունների, վտարումների և անապատներում հոգնատանջ դեգերումների, ինչի նպատակը նրանց կոտորելն էր: Նրանց գնացքներով տանում էին այն վայրեր, որտեղ մահանալու էին: Կանանց, երեխաներին և ծերերին վերապահվեց նույն ճակատագիրը, ինչ պատերազմի մասնակցելու տարիքի հասած տղամարդկանց: Սակայն կայսրության վեց հայկական նահանգի ոչնչացումն սկսվել էր նախքան 1915 թվականը:

Հեղինակը նաև նշում է, որ 1894-1896թթ. համիդյան ջարդերը սարսափ տարածեցին կայսրության քրիստոնյա փոքրամասնության շրջանակում: 1909թ. կոտորածի թատերաբեմ դարձան Ադանան և Կիլիկիայի այլ քաղաքներն ու գյուղերը: Երբ 1915թ. ապրիլի 23-24-ին Կոստանդնուպոլսում 250 հայ մտավորական ձերբակալվեց, համայնքի բնաջնջման ուղին արդեն գծված էր: Հաջորդող օրերին ձերբակալումները հասան 2400-ի:

Հոդվածում շեշտվում է, որ տասնամյակներ շարունակ իրար հաջորդող անպատժելի բռնության դրվագները կերտել էին այն ճանապարհը, որը տանում էր դեպի ցեղասպանություն: Իհարկե, այնտեղ, որտեղ հայերը կարողացան դիմադրել, պայքարեցին դեմ առ դեմ: Որոշ վայրերում, ինչպես օրինակ Մուսա լեռում, որն անմահացվել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, կարողացան դիմադրել թուրքական հարձակումներին 1915թ. հուլիսից սեպտեմբեր, մինչև ֆրանսիական և բրիտանական նավերն ունակ եղան փրկելու նրանց:

Հարկ է հիշատակել նաև մահմեդականներին. նրանցից շատերը արաբներ էին, որոնք չհամագործակցին թուրքերի հետ և փորձեցին օգնել քրիստոնյաներին: Նրանք այն բանի ապացույցն էին, որ կարելի էր այլ կերպ գործել: Սակայն, կայսրության հայերի մեծամասնությունը սպանվեց, և նրանց մասին հիշողությունը ջնջվեց մեկընդմիշտ: Աշխարհը չի կարող կրկին անգամ քրիստոնյաների ոչնչացման անտարբեր վկա լինել: Ոչ ոք չգնաց պատերազմ' հայերին պաշտպանելու համար: Զգուշավոր լինելով իրենց տարածքի իսլամական բնակչությունից' ո՛չ Բրիտանական, ո՛չ Ֆրանսիական կայսրությունները քայլեր չձեռնարկեցին հայերին փրկելու ուղղությամբ: Այո՛, դա արեցին ռուսները, սակայն անհավասարաչափ արդյունքներով: Նրանց բանակում կռվում էին Ցարի կայսրությունում ապրող հայերը: Վերջիվերջո, Հայաստանի Հանրապետությունը, նախ միայնակ, ապա ինտեգրված ԽՍՀՄ-ում, փրկեց հայերին:

Հեղինակը հոդվածն ավարտում է այս խոսքերով. «Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, որը նշվում է ապրիլի 24-ին, մեզ վրա պարտականություն է դնում' հիշելու և պատասխանատուն դառնալու առ այն, որ այն երբեք չկրկնվի որևէ ժողովրդի, որևէ համայնքի կամ որևէ կրոնական խմբի հետ: Այդ պատճառով 2015թ. մեր թերթի այս առաջին հոդվածը, պահանջում է արդարություն և օգնություն Միջին Արևելքի քրիստոնյաների համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված