Ծաղրանկարներով մենք պաշտպանում ենք դավանանքի ազատությունը. Charlie Hebdo
Համաշխարհային Մամուլ
Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսի նոր գլխավոր խմբագիր Ժերար Բիյարը, հանդես, որի խմբագրությունը հունվարի 7-ին ենթարկվեց ահաբեկիչների դաժան հարձակման, կարծում է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման միջոցով լրագրողները պաշտպանում են ոչ միայն խոսքի, այլև դավանանքի ազատությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Մուհամեդի ծաղրանկարը, ամեն անգամ, երբ մենք նկարում ենք մարգարեի ծաղրանկարը, ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Աստծու ծաղրանկարը, մենք պաշտպանում ենք դավանանքի ազատությունը: Մենք հռչակում ենք, որ Աստված չպետք է լինի քաղաքական կամ հանրային անձ»,- հայտարարել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ «կրոնը չպետք է դուրս գա քաղաքական ասպարեզ»:
Ըստ ՌԻԱ «Նովոստիի»՝ Բիյարը նաև հայտարարել է, որ «քննադատորեն է» վերաբերվում այն զանգվածային լրատվամիջոցներին, որոնք հրաժարվել են ներկայացնել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով երգիծական շաբաթահանդեսի շապիկը: «Դա (ծաղրանկարը) խոսքի, դավանանքի ազատության, ժողովրդավարության, պետությունից եկեղեցու անջատման խորհրդանիշն է»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում