Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Զվարթ Սուջյանը դատի է տվել Թուրքիային՝ վերստանալու ընտանեկան կալվածքը՝ Դիարբեքիրի օդանավակայանը

Համաշխարհային Մամուլ

Հայերը հազարավոր միջոցառումներ են կազմակերպում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար: Այդ իրադարձությունների նպատակն է աշխարհին հիշեցնել Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. իրականացված զանգվածային վայրագությունների մասին, այն ակնկալիքով, որ միջազգային հանրությունը կստիպի Թուրքիայի կառավարությանն առերեսվելու իր նողկալի անցյալի հետ և վերականգնելու ցեղասպանության ժառանգների իրավունքները: Սակայն, գոյություն ունի ավելի արագ և արդյունավետ ճանապարհ այդ վեհ նպատակին հասնելու համար՝ դատական հայցը: Այս թեմային է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականում: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

«Վերջին տարիներին մի քանի ամերիկահայ փաստաբաններ որոշակի հաջողությունների են հասել՝ համատեղ հայցեր ներկայացնելով ընդդեմ ապահովագրական ընկերությունների ԱՄՆ դաշնային դատարաններում: Այլ տարբեր հայցեր դեռևս ընթացքի մեջ են:

Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, թե Հայաստանի կառավարությունը, թե Սփյուռքի որոշ խմբավորումներ քննարկում են միջազգային դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը: Սակայն, նման լուրջ դատերը պետք է իրականացվեն միայն միջազգային իրավունքի մասնագետների, և ոչ թե հասարակ հայ անհատների կամ բարի կամեցողություն դրսևորող համայնքային խմբերի կողմից: Սխալ ձևակերպման դեպքում այդ հայցերը կարող են երկարատև կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայից Հայաստանի օրինական պահանջների վրա:

Անցյալ տարվա սեպտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց, որ մտադիր է հայց ներկայացնել Թուրքիայի դեմ՝ Սիսի կաթողիկոսարանին մինչև Ցեղասպանությունը պատկանող գույքը վերադարձնելու պահանջով: Թուրքիայի դատարանի կողմից այս հայցը մերժելու դեպքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն այդ որոշումն այնուհետև կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Վերջերս թուրքական մամուլը հաղորդեց, որ ամերիկահայ Զվարթ Սուջյանը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել իր մոր՝ Բասմաջյանների ընտանիքին պատկանող հողատարածքը, որի վրա գտնվում է Դիարբեքիրի օդանավակայանը:

Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:

1967 թ. Սուջյան ընտանիքի կալվածքը բռնագրավվել է թուրքական կառավարության կողմից՝ տեղական մի թերթում հայտարարություն տեղադրելուց և սեփականատերերին չգտնելու մասին պնդումներ անելուց հետո:

Մի քանի տարի առաջ Սուջյանի փաստաբան Ալի Էլբեյօղլուն նրա անունից հայց ներկայացրեց Թուրքիայում՝ ձգտելով վերադարձնել նրա ժառանգությունը: 2013 թ. ապրիլին դատարանը մերժեց նրա պահանջը՝ պնդելով, որ 10-ամյա վաղեմության ժամկետն անցել է: Վերաքննիչ դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և պահանջեց գործը վերաքննել, հիմնավորելով, որ Սուջյանը կարող էր տեղյակ չլինել Դիարբեքիրի տեղական թերթում տեղադրված իրավական հայտարարության մասին գույքի բռնագրավումից առաջ: Դատարանը հայտարարեց, որ այն առնվազն պետք է տեղադրվեր ամբողջ երկրում լայն տարածում ունեցող թուրքական թերթում:

Փաստաբան Էլբեյօղլուն պարզաբանեց, որ Սուջյանի կալվածքի բռնագրավումը մասնավոր սեփականության իրավունքի խախտում է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայով:

Նույնիսկ եթե Սուջյանը հաղթի իր դատական գործը, ապա քիչ հավանական է, որ Թուրքիայի կառավարությունը վերադարձնի տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ շատ թանկ հողատարածքը, որի վրա գտնվում են Դիարբեքիրի ռազմական և քաղաքացիական օդանավակայանները: Այդ իսկ պատճառով նրա փաստաբանը հայտնեց «Միլիյեթ» թերթին, որ Սուջյանը միայն հատուցում է պահանջում իր ընտանիքին պատկանող կալվածքի արժեքի չափով:

Էլբեյօղլուն նաև «Միլիյեթին» ասաց, որ Սուջյանի գործը դուռ կբացի բազմաթիվ նման գործերի առջև: Հատկանշական է, որ թուրքական թերթն իր հոդվածը վերնագրել է «Սփյուռքի հույսը»:

Թուրքական լրատվամիջոցները չէին նշել, որ եթե վերաքննիչ դատարանը չբավարարի Սուջյանի հայցը, ապա նա կարող է իր գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի դրական որոշումը կառաջացնի դատական հայցերի մի ամբողջ հեղեղ համայն հայության կողմից, որոնց նախնիները կալվածքներ են ունեցել, և որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնագրավվել են թուրքական կառավարության կողմից:

Թուրքիայում կան անթիվ այլ արժեքավոր կալվածքներ, որոնք բռնագրավվել են հայերից, այդ թվում՝

- Անկարայում Նախագահական պալատը, որ մինչև վերջերս զբաղեցված էր Էրդողանի և Թուրքիայի նախկին նախագահների կողմից, գտնվում է Քասաբյան ընտանիքին պատկանող տարածքում:

- Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը մասամբ կառուցված է վանեցի Գևորգ Սարյանի ընտանիքին պատկանող տարածքի վրա:

- Ինջիրլիքի ԱՄՆ ռազմակայանը գտնվում է մի քանի հայ ընտանիքների պատկանող կալվածքների վրա, որոնք դատական հայց են ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան ընդդեմ Թուրքիայի կառավարության:

Այս և հայերին պատկանող հազարավոր այլ կալվածքներ պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին որպես արդարության մասնակի վերականգնում, որ Թուրքիան պարտք է հայ ժողովրդին»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված