Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Բոլոր բանկերի սեփականատերերն ի վիճակի են կատարել ԿԲ-ի պահանջը. Բանկերի միության նախագահ

Տնտեսություն

Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թ. վերջին աշխատանքային օրը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի' բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ դրամ: Հայաստանում գործող բանկերի հիմնական մասի համար այդ որոշումը շոկային էր, քանի որ վերջիններիս ընդհանուր կապիտալը չէր գերազանցում սահմանված 30 մլրդ դրամը, իսկ որոշ բանկերի դեպքում' մի քանի անգամ զիջում էր սահմանաչափը: Կենտրոնական բանկը պարզաբանեց նման որոշումը' ընդգծելով, որ կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ' նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը:

«Արմենպրես»-ն այս օրերի ընթացքում փորձեց Հայաստանում գործող բանկերից տեղեկատվություն ստանալ, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկում վերջիններս Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխանելու և իրենց բիզնեսը չկորցնելու համար, սակայն չստացանք հստակ պատասխաններ: Իրենց ապագան հստակ չպատկերացնող բանկերը չէին ցանկանում խոսել հետագա քայլերի մասին:

Իրավիճակի համառոտ նկարագրություն տվեց Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը: «Արմենպրես»-ի գրավոր հարցադիմումին ի պատասխան' նա մեկնաբանեց ԿԲ-ի որոշումն ու բանկերի վարքն այդ պարագայում: «Կենտրոնական բանկի պահանջը միանշանակ արդարացված է: Ուրիշ բան, որ կարելի է վիճարկել տրված ժամկետները (2 տարի) և ավելացման չափերը (6 անգամ): Օրինակ, վերջին անգամ Կենտրոնական բանկը բարձրացրել էր ընդհանուր կապիտալի պահանջը մոտավորապես 2 անգամ՝ 2,4 մլրդ դրամից մինչև 5 մլրդ: Տրամադրությունները բանկային միջավայրում տարբեր են, սակայն կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ բոլոր բանկերի սեփականատերերն ի վիճակի են կատարել ԿԲ-ի պահանջը նշված ժամկետում»,- նշել է Ճզմաչյանը:

Բանկերի միության նախագահի խոսքով՝ Կենտրոնական բանկի այս պահանջը կատարելիս, բանկերի համար հնարավոր է մի քանի սցենար: «Առաջին' բանկերի մեծ մասը, որոնք ունեն ընդհանուր կապիտալի ավելացման անհրաժեշտություն, կանեն դա: Երկրորդ' կարող են գտնվել բանկեր, որոնք կգնան իրար հետ միաձուլվելու ճանապարհով, չնայած, որ այս ուղին հակասում է հայկական մենթալիտետին: Երրորդ՝ մեկ բանկը կգնի մյուսին: Այս երեք տարբերակներում էլ ես որևէ ռիսկ չեմ տեսնում, քանի որ այսօր էլ բոլոր հայկական բանկերը ունեն բավականին մեծ լիկվիդայնություն: Կա նաև 4-րդ տարբերակը, երբ բանկն ընտրում է շուկայից դուրս գալու հարթ և աստիճանական եղանակը, որը նախատեսում է ակտիվների վերադարձ և պարտավորությունների ամբողջական կատարում որոշ ժամանակահատվածի ընթացքում: Սակայն այս եղանակը, չեմ կարծում, որ կկիրառվի որևէ բանկի կողմից: Ի դեպ այս եղանակն էլ իր մեջ առանձնապես մեծ ռիսկեր չի կրում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ամեն դեպքում ավանդատուները կարող են հանգիստ լինել: Բոլոր տարբերակների դեպքում էլ որևէ ավելորդ ռիսկ չի առաջանում»,- ասել է Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանի խոսքով՝ գլխավոր խնդիրը նրանում է, որ բանկերն այսօր էլ լիկվիդային են, այսինքն՝ ունեն ազատ, չտեղաբաշխված ֆինանսական միջոցներ, որոնց տեղաբաշխման հետ ռեալ տնտեսությունում կան որոշակի խնդիրներ: «Իսկ հիմա պատկերացրեք, որ առաջիկա երկու տարվա ընթացքում դեպի բանկային համակարգ կհոսեն լրացուցիչ զգալի ռեսուրսներ: Ու եթե տնտեսությունը պատրաստ չլինի դրանք կլանելու, այդ գումարներն ուղղակի սառեցվելու են, այսինքն՝ լավագույն դեպքում ոչ մի օգուտ չեն բերի, իսկ վատագույն՝ կարող են թանկացնել վարկերը և այլ բանկային պրոդուկտները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ են ՀՀ կառավարության կողմից լուրջ քայլեր, ուղղված Հայաստանի տնտեսության ռազմավարական, ինչպես նաև հավասարապես և մյուս ճյուղերի զարգացմանը»,- հայտնել է նա:

Հայաստանում 2013 թվականից ընթանում է Բազել III-ի ներդրումը, որը ամփոփվելու է 2015 թվականին: Բազել III –ով կարեւորագույն փոփոխություն կլինի կապիտալի հաշվարկում: Նոր կանոնակարգմամբ' բանկերի բաժնետիրական կապիտալը կազմելու է ակտիվների առնվազն 4.5 տոկոսը: Այն ենթադրում է նաև կապիտալի կոնսերվացման 2,5 տոկոսանոց բուֆեր, իսկ ընդհանուր կապիտալի համարժեքությունը պետք է կազմի 14-16 տոկոս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված