Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում 

Թուրքագետները Դավութօղլուի հայտարարությունն անվանում են «Էժանագին հնարք»

Հասարակություն

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե ժամանակն է նոր մեկնարկ տալ հայ-թուրքական հարաբերություններին, պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում լիբերալ և ընդդիմադիր լրատվամիջոցներն ու հասարակական գործիչները խիստ քննադատության տակ են առել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում անցկացնելու նախաձեռնությու նն ու Հայաստանի նախագահին հրավիրելու փաստը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտում է, որ այդ հրավերը բուռն հակազդեցություն ունեցավ Թուրքիայում: Մասնավորապես «Թարաֆ» թերթի հեղինակներից Մեհմեդ Ալթանը գրել է, որ Էրդողանն այդ հրավերով փորձում է համադրել երկու անհամադրելի երևույթներ:

«Առնվազն անամոթություն է այդ օրը նման միջոցառման անցկացումը և դեռ Էրդողանը համարձակվում է խոսել իսլամից և այն ներկայացնել որպես խաղաղության կրոն: Ինչպե՞ս կարելի է Դարդանելի ճակատամարտը համեմատել հայերի սպանության հետ, որը կատարել է թուրք զինվորը: Էրդողանը խորամանկություն է անում, որ հանի Հայոց Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից, սակայն դրանով նա Թուրքիային վնաս է հասցնում»,- մեջբերում է Չաքրյանը՝ հավելելով, որ նմանատիպ բազմաթիվ հոդվածներ են տպագրվել հրավերի առնչությամբ:

«Ըստ երևույթին, ներքին քննադատություններից ելնելով՝ Դավութօղլուն նման հայտարարություն արեց: Նմանատիպ հայտարարություններ Դավութօղլուն բազմիցս կատարել է և բոլորն էլ ապարդյուն, սա էլ հերթականներից է»- ասաց Չաքրյանը՝ հավելելով, որ Էրդողանի օրինակով Թուրքիայի վարչապետն էլ է փորձում դիմել խորամանկության, սակայն շատ պարզունակ և արդեն հայտնի մեթոդներով:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ տարբերություն չի գտնում Դավութօղլուի հայտարարության և Էրդողանի՝ 2014թ. ապրիլի 23-ին հայ ժողովրդին ուղղված ցավակցության միջև: «Դավութօղլուի հայտարարությունը շարունակում է Թուրքիայի կառավարության այն դիրքորշումը, որ ստանձնել է այդ երկիրը նախորդ տարվանից, երբ Էրդողանը «ցավակացություն հայտնեց» հայ ժողովրդին: Սա էժանագին հնարք է, որի նպատակը երկրի պաշտոնական ներկայացուցիչների միջոցով Հայոց ցեղասպանության խորհրդի լղոզումն ու խեղաթյուրումն է: Թուրքական քաղաքականության մեջ ոչ մի նախանշան չեմ տեսնում, որ նրանք սկսում են վերանայել իրենց դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և հայկական հարցի առնչությամբ, և շարունակում են նախապայմաններ առաջ քաշել մասնավորապես Արցախի հարցում:»,- ասաց Սաֆրաստյանը:

Արևելագիտության ինստիտուտի տնօրենի գնահատմամբ՝ Էրդողանի կողմից Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելու քայլը նպատակ ուներ ոչնչացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը: «Սա լկտի և անամոթ քայլ է: Կարծում եմ՝ հրավիրված երկրների ղեկավարները ճիշտ կկողմնորոշվեն, կլսեն իրենց խղճի ձայնը և չեն արձագանքի այդ հրավերին»,- ասում է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ թուրքական խարդավանքն իր ազդեցությունը միջազգային հանրության վրա ունենում է: Այս առումով Սաֆրաստյանը կարևորում է դիվանագիտական աշխատանքն ու քարոզչ ության դերը, որպեսզի կարողանանք ևս մեկ անգամ աշխարհին հաղորդել ճշմարտությունը: Թուրքագետի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի առաջնորդին կարողացավ հստակ ձևակերպումներով միջազգային հանրությանը ներկայացնել Թուրքիայի դիրքոոշումը, սակայն այս առնչությամբ հայկական դիվանագիտությունը դեռ աշխատելու տեղ ունի:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Հրանտ Դինքի մահվան տարելիցի առնչությամբ ելույթ ունենալով, խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ ժամանակն է նոր մեկնարկ տալ դրանց: Դավուօթղլուն կրկնել է Էրդողանի կողմից բազմիցս օգտագործված «ընդհանուր ցավի» թեորիան, շեշտելով, որ Հայաստանն ու Թուրքիան ընդհանուր ցավը կիսելով պետք է կարողանան հարաբերություններ հաստատել:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Ամենադիտված