Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցություն Հայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանը Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն Կառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ Աբրահամյան COP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթի COP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կա Հայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ Աբրահամյան Արզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտով Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը 

Մերկել-Ալիև հանդիպումը լարված է անցել. Deutshce Welle-ի անդրադարձը

Համաշխարհային Մամուլ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 21-ին Գերմանիա կատարած այցի շուրջ գերմանական մամուլի արձագանքները խոսում են այն մասին, որ գլխավորապես մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին հարցերի քննարկման պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ալիևի հանդիպումն անցել է խիստ լարված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական «Deutshce Welle» թերթն իր' «Ադրբեջանի նախագահի Բեռլին այցը. միջադեպ կանցլերի նստավայրի դիմաց» հրապարակման մեջ:

Թերթն առաջին հերթին անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների ցավալի վիճակին և այդ երկրում քաղբանտարկյալների խնդրին:

Գերմանական թերթը գրում է, որ Ալիևին Բեռլինում «այնքան էլ լավ չեն դիմավորել»: Հունվարի 21-ին Մերկելի նստավայր ժամանելու ժամանակ Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով, որը կազմակերպել էին Amnesty International, Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ակցիայի ժամանակ նրանք հիշեցրել են Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալներ և նվազագույնը 22 խղճի բանտարկյալներ լինելու մասին: Նրանք կոչ են արել անհապաղ բանտերից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ընդդիմադիրներին ու իրավապաշտպաններին:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման թեման Ալիևին հանգիստ չի թողել նաև կանցլերի նստավայրում: Հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Մերկելն ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը երկկողմանի հարաբերություններում Գերմանիայի համար կարևոր հարցերից մեկն է: Քննարկման թեմաներից մեկն էլ հանդիսացել է Գերմանիայի կողմից աջակցվող «Հարավային գազային միջանցք» կոչված նախագիծը:

Իր խոսքում Ալիևը փորձել է շրջանցել մարդու իրավունքների հարցը, սակայն, գերմանացի լրագրողի այն հիշեցմանը, որ մամուլի ազատության գծով Ադրբեջանը աշխարհի երկրների շարքում զբաղեցնում 160-րդ տեղը, Ալիևն ասել է, թե ոչ «Ադրբեջանի մամուլի ազատության» վարկանիշի, ոչ էլ իր «անձնական վարկանիշի» հետ կապված խնդիր չկա»: Նա ասել է, որ Ադրբեջանի բնակչության 90 տոկոսից ավելին աջակցում է իրեն, խոսել իր ղեկավարման տարիներին երկրի տնտեսական և այլ «հաջողությունների» մասին: Նա նաև նշել է, որ, իբր, իր երկրում մարդու իրավունքների և մամուլի ազատության սահմանափակումներ «չկան»:

Մերկելն Ալիևին հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարական նորմերը և ապահովել օրենքի գերակայությունը:

«Մենք գտնում ենք, որ մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանում խնդիրներ կան: Մենք խոսել ենք նաև մեր կողմից քննադատության պատճառ դարձած այդ դեպքերի մասին»,- ասել է Մերկելը:

Կանցլերը խոսել է Ալիևի հետ ունեցած տարակարծությունների մասին: Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է իր հիմնադրամների և կազմակերպությունների' Ադրբեջանում վստահելի իրավական հիմքով գործողունեություն ծավալելու մեջ: «Այս հարցի հետ կապված' մեր միջև տարակարծություններ կան»,- ընդգծել է Մերկելը:

Մերկել-Ալիև մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ մի միջադեպ էլ է տեղի ունեցել: Մամուլի ասուլիսի մասնակից իրավապաշտպանի գործողությունն ավելի է վատացրել Ալիևի առանց այն էլ վատ հոգեբանական վիճակը: Ասուլիսից հետո Մերկելի հետ Ալիևի լուսանկարվելու ժամանակ իրավապաշտպանը տեղից բարձր ձայնով Ադրբեջանի նախագահին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչն Ալիևի մոտ շփոթմունք է առաջացրել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան
Ամենադիտված