2031 թվականին լոնդոնցիների կեսը կլինեն ծագումով այլ երկրներից. The Times
Համաշխարհային Մամուլ
2031 թվականին լոնդոնցիների ավելի քան կեսը կլինի ծագումով այլ երկրներից: Այս մասին գրել է The Times-ը՝ հղում անելով սեփական հետազոտությանը: Ինչպես հստակեցնում է թերթը, բրիտանական մայրաքաղաքում ներգաղթյալների թիվը 1971 թվականից ի վեր կրկնապատկվել է և շարունակում է աճել:
Սպասվում է, որ 2015 թվականին ներգաղթյալների հոսքը կլինի ռեկորդային, իսկ 2031-ին արտերկրում ծնված լոնդոնցիների թիվը կգերազանցի 5 միլիոնը: Բրիտանական մայրաքաղաքի բնակչության ընդհանուր թիվն այդ ժամանակ կլինի ավելի քան 10 մլն:
Պարբերականը ներկայացնում է պաշտոնական տվյալներ, որոնք կհրապարակվեն փետրվարին։ Համաձայն դրանց՝ լոնդոնցիների թիվը վերջերս գերազանցել է 8.3 միլիոնը և հավասարվել մինչ Երկրորդ աշխարհամարտը եղած ցուցանիշին: 2040 թվականին Լոնդոնում կապրի 11 մլն մարդ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում