ՀՀ-ն կսահմանի ԵՏՄ կանոնակարգերի պահպանման վերահսկողության լիազոր մարմիններ
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ կսահմանվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալուց հետո երկրում զուգահետ կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների պահպանման վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ կտեղեկացնի Եվրասիական տնտեսական միությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)