«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվել
Տնտեսություն
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 29-ին դոլարի աքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 474.00 դրամ, առաջարկը` 477.75 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 4 մլրդ 450 մլն դրամի գործարք: Առաջարկը կազմել է 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը` 24.0000:
Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին` 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 19-ը բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել: Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.00 դրամ, 21-ին` 471.33 դրամ, 22-ին` 470.00 դրամ, 24-ին և 25-ին գործարք չի կատարվել, 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 27-ին և 28-ին գործարք չի կատարվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)