ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարին կայցելի Մոսկվա. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 4-5-ը պատրաստվում է այցելել Մոսկվա, որի ընթացքում տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես դեռ չի հաստատվել: Այս մասին հայտնել է kommersant.ru-ն:
«Եթե կողմերը պայմանավորվեն, ապա դա կլինի ամերիկյան դիվանագիտության ղեկավարի՝ 2013թ. մայիսից ի վեր առաջին այցը Մոսկվա»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ ռուսական և ամերիկյան կողմերն արդեն մի քանի օր է՝ մշակում են նման շփման հնարավորությունը, սակայն վերջնականապես այցը դեռ չի հաստատվել:
«Հնարավոր այցը, եթե այն կայանա, կանցկացվի ամերիկյան կողմի խնդրանքով»,- նշել է աղբյուրը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում