Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

Fitch-ը նվազեցրել է Հայաստանի վարկանիշը` պահպանելով կայուն կանխատեսումը

Տնտեսություն

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է Հայաստանի՝ որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով՝ «BB-»-ի փոխարեն սահմանելով «B+», իսկ կանխատեսումը կայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարկանիշավորող գործակալությունը Հայաստանի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով ևս նվազեցրել է՝ հաստատելով «BB-» մակարդակում։ Առաստաղի վարկանիշը վերանայվել է՝ սահմանվելով «BB-»՝ նախկին «BB»-ի փոխարեն, իսկ արտարժույթով ԷԴՎ-ն (էմիտենտի կամ թողարկողի դեֆոլտի վարկանիշ) հաստատվել է «B» մակարդակում:

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի իջեցումը պայմանավորված է մի քանի կարևորագույն գործոններով, ինչպես օրինակ այն, որ Հայաստանը մեծ վնասներ է կրում Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի հետևանքով, որը զգալիորեն ազդել է Հայաստանի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա: Սպասվում է, որ Հայաստանի տնտեսությունը 2015-ին կհայտնվի մեղմ ռեցեսիայի մեջ՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսության վատթարացումից բխող ռիսկերով, և հնարավոր է՝ հետագայում ևս շարունակվեն արժեզրկման ճնշումները:

Կանխատեսվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը կընդլայնվի 2015 թվականին՝ պայմանավորված ՌԴ-ից դրամային փոխանցումների կրճատմամբ և դեպի այդ երկիր արտահանումների նվազմամբ: Հայաստանի ՀՆԱ-ի 15 տոկոսը կազմում են դրամային փոխանցումները, որի 90 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: 2014 թվականի ընթացքում այդ փոխանցումները կրճատվել են 30 տոկոսով:

Fitch-ի հաղորդագրության համաձայն՝ աշխարհում նավթի գների անկումը դարձել է դոլարի կայունացման երաշխիք, իսկ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների գները նվազել են միջազգային շուկաներում: Հանքարդյունաբերական ապրանքների արտահանումից ստացվող եկամուտները՝ հատկապես պղնձի մասով, գրեթե կիսով չափ նվազել են:

Վարկանիշավորող կազմակերպությունը կանխատեսում է, որ Հայաստանի կենտրոնական բանկի արտաքին պահուստները կշարունակեն վայրընթաց շարժը, ինչը նկատելի էր հատկապես դեկտեմբերին: Միևնույն ժամանակ ռիսկային է համարվում պետական արտաքին պարտքը, քանի որ այն 80 տոկոսով արտարժութային է և կախված է փոխարժեքների տատանումից:

2010 թվականից վարվող դրամավարկային քաղաքականությունը, գործակալության տեսակետով, բավական արդյունավետ էր, և Fitch-ը կանխատեսում է բյուջետային դեֆիցիտի կայուն մակարդակ:

Fitch-ի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը խիստ դոլարիզացված է, ինչն էլ մեծացնում է փոխարժեքների տատանումների ազդեցությունը հայկական դրամի վրա: Գործակալության կանխատեսմամբ՝ ճնշումները և տնտեսական անկումը, ամենայն հավանականությամբ, բերելու են նրան, որ ավելանան չաշխատող վարկերը և մեծանա կապիտալի խոցելիությունը: Չնայած դրան, գործակալությունը հիշեցնում է, որ Կենտրոնական բանկն ավելացրել է բանկերի սեփական կապիտալի նվազագույն շեմը և բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Fitch-ը կանխատեսում է նաև, որ Հայաստանում ինֆլյացիան կարող է 2015-ին հասնել 6.5 տոկոսի, թեև ԿԲ-ը նպատակադրել էր 2.5-5.5 տոկոս, որը պայմանավորված կլինի ներմուծվող ապրանքների գնաճով: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում գործարար միջավայրին, ապա Fitch-ը մեջբերում է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշը, որով գործարար միջավայրը ՀՀ-ում գնահատվում է բարենպաստ:

Հաղորդագրության վերջում վարկանիշավորող գործակալությունը անդրադառնում է նաև աշխարհաքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը մեծացնում է ռիսկերը: Իսկ կարճատև ժամանակահատվածում գործակալությունը լուծումներ չի տեսնում այդ հարցի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված