Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

ՄԱԿ-ը 2015 թվականին կընդլայնի սիրիահայերին տրամադրվող օգնությունը

Սփյուռք

Միավորված ազգերի կազմակերպությունը 2015 թվականին Հայաստանին է տրամադրել ավելի քան 2 մլն 500 հազար դոլար, որի 66 տոկոսը հատկացվելու է ՀՀ-ում պաշտպանություն գտած սիրիահայերի և այլ փախստականների առաջնային կարիքները հոգալուն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

2013 թվականին այդ գումարը եղել է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար, իսկ դրան նախորդող տարիներինˋ 500-600 հազար ԱՄՆ դոլար: «Սա բավականին մեծ գումար է, և փախստականների հրատապ կարիքները առավելագույնս բավարարելու տեսնակյունից շատ պատասխանատու տարի է մեզ սպասում: Աճում է նոր ժամանող փախստականների թիվը, ովքեր շատ ավելի կարիքավոր են, քան տարիներ առաջ ժամանածները: Միաժամանակˋ այն ընտանիքները, որոնք, ունենալով որոշակի խնայողություններ, ժամանման առաջին տարիներին չեն դիմել գրասենյակ, հիմա, հնարավորություն չունենալով դիմակայել ինտեգրման մարտահրավերներին, սպառելով իրենց գումարները, դիմում են մեզ: Մեր խնդիրն է պահպանել հավասարակշռությունը և ավելի շատ ընտանիքներ ընդգրկել մեր ծրագրերում»,-ասաց Հայրապետյանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ուշադրութան կենտրոնում են լինելու Սիրիայից տեղահանված անձանց հրատապ օգնության ծրագրերը, որոնք ներառում են տան վարձերի մասնակի փոխհատուցում, նոր կյանք սկսելու համար անհրաժեշտ կենցաղային պարագաների տրամադրում, առողջական խնդիրներ ունեցող անձանց դեղորայքային միջոցների ապահովում և օժանդակություն բուժման ծախսերը հոգալու համար, սոցիալական ծառայությունների և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև օգնություն կրթական հարցերում:

«Ավելի քան վեց հազար ընտանիք է օգտվել մեր հրատապ օգնության ծրագրերից: Երեխաների խնդիրները հատուկ ուշադրության տակ պահելու նպատակով այս տարի գործընկերային հարաբերություններ ենք սկսել «Փրկել երեխաներին» կազմակերպության հետ»,- նշեց Անահիտ Հայրապետյանը:

Նրա խոսքովˋ հրատապ ծրագրերին զուգընթաց ընդլայնվելու են նաև ինտեգրացիոն ծրագրերը: «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակում տեղացի կամավոր ընտանիքները կամ անձինք ընկերանում են սիրիահայ ընտանիքների և այլ ազգերի փախստական անձանց հետ և օգնում հարմարվել Հայաստանի պայմաններին: Անցյալ տարի ծրագրում ներգրավվել են 45-50 կամավոր ընտանիք:

Հայրապետյանի կարծիքովˋ այս ծրագիրը մնայուն լուծում է առաջարկում ինտեգրացիոն խնդիրների համար, քանզի ծրագրի ավարտին այդ ընտանիքները շարունակում են կապը պահպանել, և բարեկամական հարաբերություններ են առաջանում նրանց միջև: ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական ընկերության միջոցով ՄԱԿ-ի գրասենյակը խրախուսում է երիտասարդներին, ինչպես նաև կանանց ու աղջիկներին' ներգրավվել հասարակական կյանքում, կրթական ծրագրերում և ձեռք բերել հմտություններ: Կարմիր խաչի հայկական ընկերությունը, ուսումնասիրելով ինտեգրացիոն խնդիրները, օգնում է աշխատանքային գործիքներ ձեռք բերել և օժանդակում տնայնագործական գործունեություն և բիզնես վարել ցանկացողներին:

Իսկ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ ՄԱԿ-ի գրասենյակը խրախոսում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանըˋ դասընթացներ անցկացնելով բիզնեսի ասպարեզում, սիրիահայերին ծանոթացնելով ՀՀ օրենսդրական դաշտին: «Ինչպես բոլորիս քաջ հայտնի է, այդ ձիրքը շատ ակնառու է սիրիացիների շրջանում,- նկատում է Հայրապետյանը,- 4 տոկոս տոկոսադրույքով վարկ է տրամադրվում այն սիրիահայերին, որոնց բիզնես առաջարկներն արժանանում են հանձնաժողովի հավանությանը: Այդ կերպ նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում»:

2015-ին կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել նաև առանձին մասնագիտությունների խոհարարների, լուսանկարիչների, դիզայներ-մոդելավորողների, վարսավիրների ուսուցանման ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են լինելու հեռավոր գյուղերում ապրող սիրիահայերը:

Իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնական կայքի տրամադրած տեղեկատվության համաձայնˋ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը իշխանություններին կօժանդակի կացարանների կառուցման հարցում: Դա կօգնի ամրապնդել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության կառավարման ազգային իրավական շրջանակը միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց, իսկ տեղական գործընկերները և հաստատությունները կմոբիլիզացվեն տեղական պայմաններին փախստականների ինտեգրումը խթանելու համար:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը կշարունակի աջակցել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերինˋ բավարարելու Հայաստանում պաշտպանություն գտած մոտ 15000 սիրիահայի կարիքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված