«Շրջանառության հարկի մասին օրենքում իրականացվելիք փոփոխությունները կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը». վարչապետ
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջիկայում իրականացվելիք փոփոխությունները կնպաստեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի մոտ կայացած քննարկման արդյունքում որոշում է կայացվել մինչև հուլիսի 1-ը հետա ձգել օրենքում առկա վիճահարույց դրույթը, այն է՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջը: «Այդ ընթացքում մենք կքննարկենք հարցը բոլոր շահագրգիրռ կազմակերպությունների, ՓՄՁ-ների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական ուժերի հետ: Կքննարկենք և կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)