Գերմանիայի բնակիչների կեսը վախենում է Ռուսաստանի հետ պատերազմից. Bild
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայում Emnid ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ երկրի բնակիչների մոտ կեսը վախենում է, որ ընթացիկ ճգնաժամը Ռուսաստանի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի միջև կհանգեցնի պատերազմի: Այս մասին հայտնել է russian.rt-ն՝ հղում անելով գերմանական Bild ամսագրին:
Երկրի բնակիչների 49 տոկոսը վստահ է, որ ամեն ինչ կավարտվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական ընդհարումով: 46 տոկոսը կարծում է, որ գործը դրան չի հասնի:
Գերմանացիների ճնշող մեծամասնությունը դեմ է հանդես գալիս Ուկրաինա զենքի մատակարարումներին: Այդպես է համապատասխան հարցին պատասխանել 81 տոկոսը: Նախաձեռնությանն աջակցել է միայն 12 տոկոսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն